22 июл 2019

Paruyr Sevak - Du es meghavor!!! Պարույր Սևակ - Դ՛ու ես մեղավոր...

❤ ❤
2:12
8 КОММЕНТАРИЕВ
❤ ❤
❤ ❤
Paruyr Sevak- Du es mexavor Du es mexavor,vor es menakem. ev menak molor taparum em misht. Mexavor es du vor mets ashxarhum, voch meki ser@ srtis chi kpnum, Du es mexavor vor arcunkn achkis. gisher u cerek, knats te artun. axotumem vor sirud nman. mi urish ser indz Astvac pargevi. Mexavor es du vor misht ayn mardkanc koghkov ancnumem antarber u qar. u chem nkatum jerm hayackner@. ev xuysem talis amenki siruc. Du es mexavor! ayo miayn du! qo ser@ srtics jnjel chi linum. qo achkernen incdz anverj hetevum. qo dzaynne anverj im akanjnerum. Mexavor es du vor bari u lav. shat txaneri vshtacrelem es. xocelem ansirt u chem cankacel nranc haskanal,@ndunel nranc. Du es mexavor vor um tesnum em. iskuyn qez hetem es hamematum. ov vor inc siro xoskere asum. es qo xoskernem an@ndhat hishum. Mexavor es du vor cerekn anverj .urishneri hete im kyank@ ancnum, bayc erb pakumem achkers hognata. du es erazis indz ayci galis. Du im mexvor, du im vaxemi. Inch es du uzum? inchu es patzhum? inchu ches toxnum vor sirem mekin. inchu ches uzum erjanik linem? Uzumes qavel meghqd im arjev? durs ek uremn im srti mijic! orhnir im kyank@ sirud orhnanqov. ev axotir vor es menak chmnam!!!!..
❤ ❤
❤ ❤
ՀՐԱՉՅԱ ՇԱՀՎԵՐԴՅԱՆ ԿԱՐՈՏԵԼ ԵՄ... Կարոտել եմ Քո... ԲԱՐԵ՜ՎԸ...Այն բարևը, որ տվեցիր ինձ շա՜տ վաղուց, Այն բարևը երկար «ե»-ով,Այն բարևը, որ տվեցիր՝ մեղմ ժպտալով:Կարոտել եմ Քո... ժպի՜տը... Այն ժպիտը, որ կար դեմքիդ դեռ շա՜տ վաղուց,Այն ժպիտը, մե՜ղմ ու քնքո՜ւշ...Այն ժպիտը, որ տալիս էիր աչուկներով: Կարոտել եմ... աչուկնե՜րդ...Աչուկներդ, որ թարթում էիր այդպես դեռ շա՜տ վաղուց,Այդ փայլփլուն ու պսպղուն հրաշքները...Այն աչե՜րը... երբ վառվում էին գանգուրներիդ միջից:Կարոտել եմ... գանգուրնե՜րդ...Գանգուրներդ, որ ես տեսա դեռ շա՜տ վաղուց,Գանգուրներդ, որ խաղում էին մատներիս հետ...Գանգուրներդ, որ խուճուճներ էինք ասում ու ծիծաղում: Կարոտել եմ... Քո ծիծա՜ղը...Այն ծիծաղը, որ լսեցի դեռ շա՜տ վաղուց,Այն ծիծաղը, որ լսում էի քեզնից թաքուն, Այն ծիծաղը, որ թաքցնում էր քո թախիծը:Կարոտել եմ... անգամ Քո թախիծը...Այն թախիծը, որ կա քո մեջ դեռ շա՜տ վաղուց,Այն թախիծը, որ տեսնում էին միայն իմ աչքերը...Այն թախիծը, որը այդքան ես ուզում էի տանել քեզնից:Կարոտել եմ... Կարոտել եմ... Կարոտել եմ...Կարոտել եմ ես ՔԵ՜Զ... 16.XI.2009թ.Երևան
❤ ❤
❤ ❤
Պարույր Սևակ Ա՜խ քեզ ինչպե՞ս ասել, որ քեզ հիշում եմ դեռ, Ա՜խ քեզ ինչպե՞ս ասել, որ քեզ հիշում եմ դեռ, Ինչպե՞ս չասել, որ դու դեռ թանկ ես ինձ համար, Ինչպե՞ս մեզ բաժանող արգելակը քանդել, Ինչպե՞ս չգալ քեզ մոտ, ինչի՞ համար: Ինչպե՞ս չասել, որ` դու, միայն դո՜ւ չես թախծում, ինչպե՞ս ասել, որ ես ծնվել եմ քեզ համար, Ինչպե՞ս չասել , որ ես միշտ էլ քեզ եմ տենչում, Սակայն ինչպե՞ս ասել, ինչի՞ համար: Չէ՞ որ բաժանվեցինք կարծես մեր ցանկությամբ, Եվ այսօրը պարզ էր և ինձ, և քեզ համար… Հիմա ինչու՞ ցավել անցած երջանկությամբ, Եվ չցավել՞, ինչու՞, ինչի՞ համար: Ինչպե՞ս, ինչպե՞ս ասել` նորից արի, արի՜, Ինչպե՞ս չասել, որ ես ապրում եմ քեզ համար: Գեթ չխոստովանե՞լ ցավը մեր սրտերի, Խոստոնովանե՞լ, ինչու՞, ինչի՞ համար…
❤ ❤
❤ ❤
PARUYR SEVAK Ասել քեզ չե՞մ սիրում… Ինչու՞ համար սակայնԽենթանում եմ անգամ ես այն մտքից,Թե կարող ես ինձնից դու հեռանալ հանկարծ,Թե կարող ես սիրել ուրիշ մեկին:Չե՞մ կարոտում ասել… Սակայն ինչու՞, ինչու՞Գիշերային մի ուշ, մի խենթ պահիՍիրտս աղոթքի պես անունդ է մրմնջում,Կարոտում է ձեռքին քո փայփայիչ:Չե՞մ ձանձրանում ասել… Բայց ինչու՞ է հանկարծՍիրտըս տենչում ինչ-որ հեռավորի,Նրան, որ միգուցե ոչ եղել է, ոչ կա,Նրանց, որ ցնորք է միայն թովիչ:Ասել սիրու՞մ եմ քեզ… Սակայն ինչու՞ հաճախԵս տխրում եմ, թախծում միշտ անառիթ,Դժգոհում եմ ինձնից՝ չունենալով պատճառ,Նայում եմ քեզ, ժպտում բայց օտարին:Հանելու՞կ է արդյոք, առեղծվա՞ծ է միթե…Հասկանում եմ ես քեզ, սիրտ իմ խելառ.- Երջանկությանն ես քո դու վարժվել արդենԵվ դժգոհ ես քեզնից միայն դրա համար…
❤ ❤
❤ ❤
Պարույր Սևակ***Ես հոգնել եմ ,շատ:Ու կան վայրկյաններ,Երբ ես ասում եմ.-Էլ քեզ չեմ սիրում:Սակայն ասում եմ այնքան մտքիս մեջ,Ասես կողքիս ես և լսես պիտի:Իսկ մեզ յոթ միլիոն մետր է բաժանում...Ու մինչև անգամ եթե դու լսես,Միթե՞ կլինես այնքան միամիտ,Որ ինձ հավատաս:Այդպես հեշտ ու շուտ հավատացողինԻրոք չեմ սիրում:Բայց ինչու՞ եմ զուրկ ,Ես ինչու ՞ եմ զուրկ Բոլոր հաճելի թուլություններից.Ոչ հավաքում եմ իրեր հին ու նոր ,Ոչ ձուկ եմ բռնում , ոչ որսի գնում,Ծառ պատվաստելու ցանկություն չունեմ,Ու տանս մեջ էլ շներ չեմ սնում...Գոնե տանս մեջ ... թութակ պահեի:Ու թե տանս մեջ թութակ պահեի`Կվարժեցնեի ես նրան հիմա,Որ վաղնջական գուշակի նմանՄիշտ ու շարունակ միայն կրկներ .- Էլ քեզ չեմ սիրում...Սակայն զուրկ եմ եսԲոլոր օգտակար թուլություններիցԵՍ զուրկ եմ այնքան,Որ մինչև անագամԹութակ պահելու թուլության չունեմ:Եվ ապաստանած լոկ մի թուլության,Որ սեր է կոչվումԵվ գլխիս վրա դարձել է ... տանիքՈւ... գլխարկի պես գլխիս է դրվել,Ապրում եմ այսպեսեվ այսպես քայլում `Գլխարկի տեղակ... գլխիս մի տանիք.-Մի նոր խեղկատակ,Որին չե՞ն տեսնում,Իսկ թե տեսնում են`Ինչու՞ չեն հապա քրքջում վրաս:
❤ ❤
❤ ❤
Anbacatreli sgacoxutyun es aprum lselov metsn SEVAKIN
❤ ❤
❤ ❤
Paruyr SevakԱՌԱՆՑ ԽՈՍՔԵՐԻԵս գիտեմ, որ դու հաճախ ես հիմաՄոտենում ձեր տան հայելուն շքեղ,Անծանոթ օտար մի կնոջ նմանԴիտում ես երկար, զննում ինքըդ քեզ:Մազերդ ես շտկում, հանդուգըն մի փունջՁեռքով մղելով ականջիդ ետև,Մարմարե վիզըդ ափերով շփումՈՒ ժպտում ես քեզ անփույթ ու թեթև:Հարդարում ես դու հագուստըդ այրող,Որ գրկում է քեզ սիրահարի պես:Նայում ես մերթ մեղմ, մերթ՝ հրավիրող,Մերթ՝ չարաճճի, մերթ՝ համեստ ու հեզ:Դառնում ես այս կողմ, դառնում ես այն կողմ,Կրնկիդ վրա պտույտ ես տալիսՈՒ նորից ժպտում, ժպտում ինքնագոհ,-Ինքըդ չափազանց քեզ դուր ես գալիս:Ինքըդ քո աչքում ուրիշ ես դարձել,Այնպե՛ս չես քնում, վեր կենում, գնում...Ինչ-որ բան հանկարծ փոխվել է կարծես,Թե ի՞նչ է փոխվել, պարզ չես հասկանում:Թե ի՞նչ է փոխվել, ես գիտեմ, անգի՛ն.Մի՛շտ, ամե՜ն անգամ այդպես է լինում,Երբ քեզ պես համեստ ու խոնարհ մեկինԻնձ նման մի խենթ, ինձ նման մի գիժԱռանց խոսքերի իր սիրտն է բանում...
❤ ❤
❤ ❤
Պարույր Սևակ (Պարույր Ռաֆայելի Ղազարյան) (Հունվար 24, 1924 -Հունիս 17, 1971), հայ ականավոր բանաստեղծ, գրող, գրականագետ է: Ծնվել է1924 թվականի հունվարի 24-ին Արարատի շրջանի Չանախչի (ներկայիսԶանգակատուն, Արարատի մարզ) գյուղում։ Պարույրն իր ծնողների երկրորդ զավակն էր, սակայն առաջնեկը փոքր տարիքում մահանում է, որի հետևանքով նա դառնում է ընտանիքի միակ երեխան։ Գրել ու կարդալ սկսել է հինգ տարեկանից։ Նույն տարիքից էլ սկսում է հաճախել դպրոց, սակայն սկզբում, քանի որ տարիքը թույլ չէր տալիս օրինական դպրոց գնալ, նրա հաճախումները ոչ օրինական բնույթ էին կրում։ Նրա գերազանց առաջադիմության պատճառով, ուսուցիչը թույլատրում է օրինական կարգով գրանցվել դպրոցում և շարունակել ուսումը։ Պարույրը մանկական հասակից շատ էր կարդում, իսկ տասնմեկ տարեկանում առաջին անգամ իր գրիչն է փորձում պոեզիայում։ 1940 թվականին դպրոցը գերազանց առաջադիմությամբ ավարտելով՝ ընդունվում է Երևանի Պետական Համալսարանի Բանասիրական ֆակուլտետի հայերենի բաժինը։ Եղել է ամենալավ ուսանողներից մեկը։ «Սովետական գրականություն» ամսագրում տպագրվում են նրա երեք բանաստեղծությունները, Պարույր Սևակ ստորագրությամբ։ Ծննդավայրը, հարազատ միջավայրը ողջ կյանքի ընթացքում ոչ միայն անմոռաց ու սիրելի մնացին բանաստեղծի համար, այլև դարձան ներշնչարան նրա սիրո, կարոտի, մայրական եվ հայրենասիրական երգերի համար; 1955 թվականին Սևակը ավարտում է Մոսկվայի Մ. Գորկու անվան գրականության ինստիտուտը, որտեղ և անց է կացնում կյանքի հետագա չորս տարիները՝ դասախոսելիս։1970-ին Պարույրը ստանում է բանասիրական գիտությունների դոկտոր գիտական կոչումը։ 1963-ից մինչև 1971 թթ. աշխատում է որպես ավագ գիտաշխատող Հայաստանի Գիտությունների Ազգային Ակադեմիայի Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում, 1966-ից հանդիսանում է Հայաստանի Գրողների Միության վարչության քարտուղարը։ Սևակի Գրական Ինստիտուտում ավագ գիտական աշխատող լինելու տարիների հիմնական աշխատանքներից է Սայաթ Նովա մենագրությունը (Սևակ 1987), որն էլ պաշտպանում էր որպես թեկնածուական աշխատանք, բայց աշխատանքի հիմնորոշության պատճառով արժանացավ դոկտորի կոչման։Սևակը մահացել է1971 թվականի հունիսի 17-ին ավտովթարից։ Թաղված է հայրենի գյուղում։ Սևակ կեղծանունը Պարույրը օգտագործում էր իր առաջին բանաստեղծությունները տպագրելուց ի վեր։ Այդ առաջին անգամ տպագրվելիս՝ գրական ամսագրի խմբագիր Ռուբեն Զարյանըառաջարկել էր կեղծանունը, ի հիշատակ բանաստեղծ Ռուբեն Սևակի, որն եղեռնի զոհ էր դարձել։ Պարույրն էլ, լինելով տասնութամյա առաջին անգամ տպագրվող բանաստեղծ, հնազանդվում է խմբագրի բարյացակամությանը և չի դիմադրում։ Այնուհետև այդպես էլ օգտագործում էր կեղծանունը և սրա կապակցությամբ իր գոհության մասին հարցին պատասխանում էր՝ եղա՜վ էլի
Раскадровка
Paruyr Sevak - Du es meghavor!!! Պարույր Սևակ - Դ՛ու ես մեղավոր...
Видео: Paruyr Sevak - Du es meghavor!!! Պարույր Սևակ - Դ՛ու ես մեղավոր...
Видео: Paruyr Sevak - Du es meghavor!!! Պարույր Սևակ - Դ՛ու ես մեղավոր...
Видео: Paruyr Sevak - Du es meghavor!!! Պարույր Սևակ - Դ՛ու ես մեղավոր...
Видео: Paruyr Sevak - Du es meghavor!!! Պարույր Սևակ - Դ՛ու ես մեղավոր...
Видео: Paruyr Sevak - Du es meghavor!!! Պարույր Սևակ - Դ՛ու ես մեղավոր...
Видео: Paruyr Sevak - Du es meghavor!!! Պարույր Սևակ - Դ՛ու ես մեղավոր...
Видео: Paruyr Sevak - Du es meghavor!!! Պարույր Սևակ - Դ՛ու ես մեղավոր...
Видео: Paruyr Sevak - Du es meghavor!!! Պարույր Սևակ - Դ՛ու ես մեղավոր...
Видео: Paruyr Sevak - Du es meghavor!!! Պարույր Սևակ - Դ՛ու ես մեղավոր...
Видео: Paruyr Sevak - Du es meghavor!!! Պարույր Սևակ - Դ՛ու ես մեղավոր...